Հոդված 210.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ԽՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳևՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 210.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ԽՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳևՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանի, մեդալի, պատվավոր կոչման կրծքանշանի գնումը, վաճառքը, փոխանակումը կամ այլ հատուցմամբ տալը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը կեղծելը կամ դիտավորյալ ոչնչացնելը կամ էլ դրանց նկատմամբ այլ անարգանքը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 23, հոդվ. 306, 19.05.94, 03.12.96, 09.06.97 խմբագրությամբ)