Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 218.1. ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ և ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 218.1. ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ և ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Կապի գծերի պահպանության կանոնների խախտումը, որն առաջացրել է միջքաղաքային կապի կաբելային կամ օդային գծերի վնասում, եթե դա առաջացրել է կապի ընդհատում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 23, հոդվ. 185, փոփ. 02.07.91, 09.06.97)