Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 237.7. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ և ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 237.7. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ և ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն խախտումը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

(լրաց. 30.11.96 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։