Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 240.1. ՀՈՂԵՐԻ ԱՆՏՆՏԵՍՎԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ ԱՂՏՈՏՈՒՄԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 240.1. ՀՈՂԵՐԻ ԱՆՏՆՏԵՍՎԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ ԱՂՏՈՏՈՒՄԸ

Հողերի անտնտեսվար օգտագործումը կամ փչացումը, դրանք արտադրական ու այլ թափոններով և կեղտաջրերով աղտոտելը, հողերը բարելավելու և աղակալումից, էրոզիայից ու նրանց վիճակը վատթարացնող այլ պրոցեսներից պաշտպանելու պարտադիր միջոցառումները չկատարելը, ներտնտեսական հողաշինարարության` սահմանված կարգով հաստատված նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը կամ հողամասերը ոչ իրենց նպատակին օգտագործելը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել, ինչպես և էական վնաս չպատճառած նույն արարքները, որոնք կատարվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1978 թ. նոյեմբերի 22-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1983 թ. հոկտեմբերի 26-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1978 թ., N 22, հոդվ. 257, 1983 թ., N 20, հոդվ. 250, 04.06.91, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։