Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 240.2. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 240.2. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ

Մթնոլորտային օդի աղտոտումը արդյունաբերական արտադրության կամ գիտական փորձարկումների թափոններով կամ մնացուկներով, ինչպես և մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրության մյուս խախտումները, որոնք վնաս են պատճառել կամ կարող են պատճառել մարդկանց առողջությանը, գյուղատնտեսական արտադրությանը, բուսական կամ կենդանական աշխարհին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել մարդկանց առողջությանը, գյուղատնտեսական արտադրությանը, բուսական կամ կենդանական աշխարհին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Պաշտոնատար անձանց կողմից այն ավտոմոբիլների, ինքնաթիռների և մյուս փոխադրամիջոցների ու կայանքների սիստեմատիկ շահագործման հանձնումը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց կողմից առաջացող աղմուկի մակարդակը գերազանցում է սահմանված նորմատիվները`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

Ավտոմոտոտրանսպորտային և մյուս փոխադրամիջոցները ու կայանքները տերերի կողմից սիստեմատիկ շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց կողմից առաջացնող աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև մեկ տարի ժամանակով կամ առանց դրա:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1983 թ., N 24, հոդվ. 312, փոփ. 09.06.97)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։