Հոդված 241. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԲԺՇԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ
Հոդված 241. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԲԺՇԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ
Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը, որ կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջացնում է հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Նույն արարքը, եթե դա առաջացրել է տուժողի առողջության տևական քայքայում կամ նրա մահը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)