Հոդված 245. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 245. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Զինվորական հանցագործություններ են համարվում զինվորական ծառայություն կրելու համար սահմանված կարգի դեմ ուղղված` սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունները, որ կատարում են զինվորական ծառայողները, ինչպես նաև զինապարտները` վերջիններիս կողմից վարժահավաքներ կամ ստուգողական հավաքներ անցնելու ժամանակ:
Սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով ազգային անվտանգության մարմինների զինվորները, սերժանտները, ավագները, ենթասպաները և սպայական կազմի անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հատկապես նշված անձինք պատասխանատվություն են կրում այն հանցագործությունների համար, որոնք ուղղված են ծառայությունը կրելու` նրանց համար սահմանված կարգի դեմ:
Այս հոդվածում չհիշատակված անձանց հանցակցությունը զինվորական հանցագործություններին` պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1974 թ. հունիսի 26-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1974 թ., N 11, հոդվ. 114, 1984 թ., N 12, հոդվ. 142, 19.05.94 խմբագրությամբ)