Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 246. ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Հոդված 246. ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ա) Անհնազանդությունը, այսինքն` պետի հրամանը կատարելուց բացահայտորեն հրաժարվելը, ինչպես նաև հրամանը որևէ այլ ձևով դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
բ) Այդ նույն արարքը, եթե կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
գ) Անհնազանդությունը, եթե կատարվել է մարտի պարագաներում`
պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:
(«գ» կետը փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)