Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 248. ՊԵՏԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ՆՐԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 248. ՊԵՏԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ՆՐԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼԸ

ա) Պետին, ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա վրա դրված պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը, կամ նրան այդ պարտականությունները խախտելու հարկադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից, կամ զենքի գործադրմամբ, կամ ծանր հետևանքներ են առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Այս հոդվածի «բ» կետով նախատեսված արարքները, եթե դրանք զուգորդված են պետի կամ զինվորական ծառայության գծով պարտականություններ կատարող այլ անձի դիտավորյալ սպանության հետ, կամ կատարվել են մարտի պարագաներում`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

(փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։