Հոդված 252. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՆՐԱՆՑ ՄԻՋև ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 252. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՆՐԱՆՑ ՄԻՋև ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ա) Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծեծով կամ այլ բռնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով:
բ) Նույն արարքը, եթե կատարվել է մի քանի անձանց նկատմամբ կամ տուժողին նվազ ծանր կամ թեթև մարմնական վնասվածք է պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից կամ զենքի գործադրմամբ, ինչպես նաև առաջացրել են ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ մինչև տասներկու տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1984 թ., N 12, հոդվ. 142)