Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 253. ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 253. ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ա) Ժամկետային ծառայության զինծառայողի ինքնագլուխ բացակայությունը զորամասից կամ ծառայության վայրից, ինչպես նաև զորամասից արձակվելիս, նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից անհարգելի պատճառներով ժամկետին ծառայության չներկայանալը մեկ օրից ավելի, բայց երեք օրից ոչ ավելի տևողությամբ, կամ թեկուզև մեկ օրից պակաս, բայց եթե դա երեք ամսվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` երեք ամսից մինչև երկու տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև տաս տարի ժամանակով:

(«բ» կետը վերցվել է 13.12.95 ՀՕ-27 օրենք)

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

դ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում են ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1965 թ. փետրվարի 25-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1965 թ., N 7, հոդվ. 52, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։