Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 255. ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 255. ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ

ա) Դասալքությունը, այսինքն` զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրը թողնելը, ինչպես նաև նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից նույն նպատակով ծառայության չներկայանալը, եթե կատարվել են ժամկետային ծառայության զինծառայողի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ` պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(«բ» կետը վերցվել է 13.12.95 ՀՕ-27 օրենք)

գ) Դասալքությունը, եթե կատարվել է սպայական կազմին պատկանող անձի, պրապորշչիկի, միչմանի կամ գերակետիկ ծառայության զինծառայողի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև յոթ տարի ժամանակով:

(«գ» կետը վերցվել է 13.12.95 ՀՕ-27 օրենք)

բ) Նույն արարքը, եթե կատարվել է պատերազմի ժամանակ`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ յոթից մինչև տասը տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1974 թ. հունիսի 26-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1974 թ., N 11, հոդվ. 114, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։