Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 259.2. ԶԵՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ և ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 259.2. ԶԵՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ և ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
ա) ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերն ու առարկաները սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կատարած գործողություններն առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև երկու տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով.
բ) նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում` առաջացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
( լրաց. 23.06.97 օրենք)