Հոդված 263. ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Հոդված 263. ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
ա) Պահակային (նավահերթափոխային) ծառայության կանոնագրքի կանոնների և, ի զարգացումն այդ կանոնների, հրատարակված հրամանների ու կարգադրությունների խախտումը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
գ) Սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որ առաջացնում է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է տվյալ պահակը (նավահերթապահը)`
պատժվում է ազատազրկմամբ մեկ տարուց մինչև տասը տարի ժամանակով:
դ) Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը, որն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է տվյալ պարեկը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
ե) Սույն հոդվածի «ա» և «դ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտական պայմաններում`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:
զ) Սույն հոդվածի «գ» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտական պայմաններում`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով կամ մահապատժով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1965 թ. փետրվարի 25-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1965 թ., N 7, հոդվ. 52, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1984 թ., N 14, հոդվ. 142, 19.05.94, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)