Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 268. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ, ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 268. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ, ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ա) Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են սիստեմատիկաբար կամ շահադիտական դրդումներով կամ այլ անձնական շահագրգռվածությամբ, ինչպես նաև եթե դրանք էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) են պատճառել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտական պայմաններում`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1984 թ., N 14, հոդվ. 142, 09.06.97, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։