Հոդված 27. ՏՈՒԳԱՆՔ
Հոդված 27. ՏՈՒԳԱՆՔ
Տուգանքը դատարանը նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հարյուրապատիկի սահմաններում:
Այն դեպքում, երբ անձը խուսափում է որպես հիմնական պատիժ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը կարող է տուգանքի չվճարված գումարը փոխարինել առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներով` հաշվելով տուգանքի երկու նվազագույն աշխատավարձի դիմաց մեկ ամիս ուղղիչ աշխատանքներ, սակայն երկու տարուց ոչ ավելի ժամանակով: Տուգանքի վճարումն անհնարին լինելու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել տուգանքը փոխարինելու վերաբերյալ պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով:
Տուգանքի փոխարինումը ազատազրկմամբ և ազատազրկումը` տուգանքով, չի թույլատրվում:
Այն առարկաները, որոնք ենթակա չեն բռնագրավման, տուգանքը բռնագանձելիս վերցվել չեն կարող:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 29.07.88, 04.06.91, 11.05.92, 23.06.97, 06.06.97 խմբագրությամբ)