Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 33. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ և ԱՅԼ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՑ, ՄԵԴԱԼՆԵՐԻՑ, ՊԱՏՎՈԳՐԵՐԻՑ և ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ ԶՐԿԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 33. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ և ԱՅԼ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՑ, ՄԵԴԱԼՆԵՐԻՑ, ՊԱՏՎՈԳՐԵՐԻՑ և ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ ԶՐԿԵԼԸ

Ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զինվորական կամ հատուկ կոչում ունեցող անձը դատարանի դատավճռով կարող է զրկվել այդ կոչումից:

Շքանշանով, մեդալով, պատվոգրով պարգևատրված կամ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կամ այլ միութենական հանրապետության, ինչպես նաև ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից պատվավոր կոչման արժանացած, կամ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության, ՀՀ նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության կամ այլ միութենական հանրապետության նախարարների խորհրդի կողմից զինվորական կամ այլ կոչման արժանացած անձին ծանր հանցագործության համար դատապարտելու դեպքում դատարանը դատավճիռ կայացնելիս լուծում է դատապարտյալին շքանշանից մեդալից, պատվոգրից կամ պատվավոր, զինվորական կամ այլ կոչումից զրկելու մասին այն մարմնին միջնորդագիր ներկայացնելու նպատակահարմարության հարցը, որը դատապարտյալին պարգևատրել է շքանշանով, մեդալով կամ պատվոգրով, կամ նրան շնորհել է կոչում:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ., փետրվարի 27-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 4, հոդվ. 30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։