Գլուխ 4 · ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 38. ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ
Հոդված 38. ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ
Եթե դատապարտյալը դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրումը նոր հանցագործություն է կատարել, դատարանը, ղեկավարվելով սույն օրենսգրքի 39 հոդվածում սահմանված կանոններով, նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն միացնում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը: