Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 42. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 42. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Զինվորական ծառայողի կամ զորակոչի, կամ զորահավաքի ենթակա զինապարտի վերաբերյալ ազատազրկման դատավճռի կատարումը դատարանը կարող է պատերազմի ժամանակ հետաձգել մինչև պատերազմական գործողությունների ավարտվելը` դատապարտյալին ուղարկելով գործող բանակ: Դատարանն այդպիսի դեպքերում կարող է հետաձգել նաև լրացուցիչ պատիժների կատարումը:

Եթե գործող բանակ ուղարկված դատապարտյալն իրեն կդրսևորի որպես հայրենիքի տոկուն պաշտպան, ապա, համապատասխան զինվորական հրամանատարության միջնորդությամբ, դատարանը կարող է նրան ազատել պատժից կամ պատիժը փոխարինել մեկ այլ` ավելի մեղմ պատժով:

Այն անձի կողմից նոր հանցագործություն կատարելու դեպքում, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգված է եղել, դատարանը, սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներում նախատեսված կանոնների համաձայն, նախկինում նշանակված պատիժը միացնում է նոր նշանակված պատժին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։