Գլուխ 4 · ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 43. ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՇՎԱԿՑՈՒՄԸ
Հոդված 43. ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՇՎԱԿՑՈՒՄԸ
Դատարանը նախնական կալանքը պատժի ժամանակի մեջ հաշվում է` ազատազրկման կամ կարգապահական գումարտակ կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկման դատապարտելիս մեկ օրը մեկ օրվա դիմաց, իսկ ուղղիչ աշխատանքների, աքսորի կամ արտաքսման դատապարտելիս` մեկ օրը երեք օրվա դիմաց:
Պատժի այլ միջոցներ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով նախնական կալանքը, կարող է համապատասխանորեն մեղմացնել իր նշանակած պատիժը կամ իսպառ ազատել պատիժը կրելուց:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)