Հոդված 46. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ և ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 46. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ և ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ գործի նախնական քննության կամ դատական քննության պահին, իրադրության փոփոխման հետևանքով, նրա կատարած արարքը կորցրել է հանրության համար վտանգավոր բնույթը, կամ այդ անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:
Հանցագործություն կատարած անձը կարող է դատարանի դատավճռով ազատվել պատժից, եթե պարզվի, որ նրա հետագա անբասիր վարքի և աշխատանքին ազնվորեն վերաբերվելու շնորհիվ այդ անձը, գործը դատարանում քննելու պահին, չի կարող հանրության համար վտանգավոր համարվել:
Հասարակական մեծ վտանգ չներկայացնող հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե պարզվի, որ նրա ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց քրեական պատիժ կիրառելու: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է կայացվել հետևյալ որոշումներից մեկը`
1) անձին վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին (46.1 հոդված).
2) գործի նյութերն ընկերական դատարանի քննությանը հանձնելու մասին (47 հոդված).
3) գործի նյութերը անչափահասների գործերի հանձնաժողովի քննությանը հանձնելու մասին (10 հոդված).
4) երաշխավորությամբ անձին հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին հանձնելու մասին (48 հոդված)
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թ. ապրիլի 28-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94 խմբագրությամբ)