Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եթե արտասահմանում հանցագործություններ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվության են կանչվել կամ դատի են տրվել Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, քրեական պատասխանատվության ենթակա են սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Նույն հիմունքներով պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր հանցագործություններ են կատարել արտասահմանում:
Եթե հիշյալ անձինք իրենց կատարած հանցագործությունների համար պատիժ են կրել արտասահմանում, դատարանը կարող է նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանորեն մեղմացնել կամ հանցավորին իսպառ ազատել պատիժ կրելուց:
Արտասահմանում կատարած հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քրեական օրենքներով պատասխանատվության ենթակա են միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94 խմբագրությամբ)