Հոդված 55. ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՓՈՓՈԽԵԼԸ և ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 55. ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՓՈՓՈԽԵԼԸ և ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Դատարանը, անհրաժեշտ համարելով բժշկական բնույթի հարկադրական միջոց նշանակելը, դրա տեսակն ընտրում է նայած անձի հոգեկան հիվանդությանը, նրա կատարած արարքի բնույթին և հասարակական վտանգավորության աստիճանին:
Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը, բուժական հիմնարկի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում այդ միջոցների կիրառումը դադարեցնելու մասին:
Բուժական հիմնարկի եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրական միջոցի տեսակը փոխելու մասին:
Եթե դատարանն անհրաժեշտ չի համարի հոգեկան հիվանդի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելը, այլև եթե այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է, դատարանը կարող է նրան հանձնել իր ազգականների կամ խնամակալների խնամքին, ապահովելով պարտադիր բժշկական հսկողությունը: