Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 59. ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼԸ

Հայրենիքին դավաճանելը, այսինքն` այն արարքը, որ դիտավորյալ կերպով կատարել է ՀՀ քաղաքացին ի վնաս ՀՀ սուվերենության, տերիտորիալ անձեռնմխելիության կամ պետական անվտանգության և պաշտպանունակության, այն է` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը պետական կամ ռազմական գաղտնիք հանձնելը, արտասահման փախչելը կամ արտասահմանից ՀՀ վերադառնալուց հրաժարվելը, օտարերկրյա պետությանը ՀՀ դեմ թշնամական գործունեություն իրականացնելու մեջ օգնություն ցույց տալը, այլև դավադրությունն իշխանությունը զավթելու նպատակով

պատժվում են ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

Քրեական պատասխանատվությունից ազատվում է ՀՀ այն քաղաքացին, որին օտարերկրյա հետախուզությունը հավաքագրել է ՀՀ դեմ ուղղված թշնամական գործունեություն իրականացնելու համար, եթե նա, ի կատարումն ստացած հանցավոր առաջադրանքի ոչ մի գործողություն չի կատարել և իշխանության մարմիններին կամովին հայտնել է օտարերկրյա հետախուզության հետ ունեցած իր կապի մասին:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1984 թ., N 14, հոդվ. 142, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։