Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 61. ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 61. ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ

Իշխանությունը քայքայելու կամ թուլացնելու նպատակով պետական կամ հասարակական գործչի կամ իշխանության ներկայացուցչի սպանությունը, որ կատարվել է նրա պետական կամ հասարակական գործունեության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

Նույն նպատակներով պետական կամ հասարակական գործչին, կամ իշխանության ներկայացուցչին` նրա պետական կամ հասարակական գործունեության կապակցությամբ, ծանր մարմնական վնասվածք պատճառելը`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։