Հոդված 63. ԴԻՎԵՐՍԻԱ
Հոդված 63. ԴԻՎԵՐՍԻԱ
Պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը` ուղղված մարդկանց մասսայական ոչնչացմանը, նրանց մարմնական վնասվածքներ կամ առողջությանն այլ վնաս պատճառելուն, ձեռնարկությունների, կառուցվածքների, հաղորդակցության ճանապարհների և միջոցների, կապի միջոցների կամ էլ պետական կամ հասարակական այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, ինչպես նաև նույն նպատակներով մասսայական թունավորումներ կատարելը կամ համաճարակներ և անասունների համաճարակներ տարածելը
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1984 թ., N 14, հոդվ. 142, 19.05.94 խմբագրությամբ)