Հոդված 64. ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 64. ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական սիստեմի, առևտրի կամ ժողովրդական տնտեսության այլ ճյուղերի, ինչպես և պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է պետական կամ հասարակական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց նորմալ աշխատանքին դիմադրելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94 խմբագրությամբ)