Հոդված 7. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հանցագործություն է համարվում սույն օրենսգրքով նախատեսված հասարակության համար վտանգավոր այն արարքը (գործողությունը կամ անգործությունը), որն ուղղված է քաղաքացիների անձի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների ու ազատությունների, սեփականության բոլոր ձևերի և ամբողջ պետական ու իրավական կարգի դեմ:
Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94, 14.06.94 խմբագրությամբ)