Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 71.1. ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 71.1. ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Պաշտոնեական գաղտնիք հանդիսացող տնտեսական, գիտատեխնիկական կամ այլ տեղեկություններ օտարերկրյա կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին հանձնելը կամ հանձնելու նպատակով հավաքելն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել ծառայության կամ աշխատանքի բերումով կամ հայտնի են դարձել այլ ճանապարհով`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունները, եթե գույքային խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) են պատճառել պետական կամ հասարակական կազմակերպություններին կամ այլ ծանր հետևանքներ են առաջացրել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1984 թվականի հուլիսի 25-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 14, հոդվ.142, 09.06.97)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։