Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 72. ԲԱՆԴԻՏԻԶՄ
Հոդված 72. ԲԱՆԴԻՏԻԶՄ
Պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա հարձակվելու նպատակով զինված բանդաներ կազմակերպելը, այլև այդպիսի բանդաներին և դրանց կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1982 թ., N 24, հոդվ. 287)