Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 81. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ և ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍԵԼԸ
Հոդված 81. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ և ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍԵԼԸ
Հաղորդակցության ճանապարհները, դրանց վրա եղած կառուցումները, շարժական կազմը կամ նավերը, կապի կամ ազդանշանի միջոցները դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առաջացրել է կամ կարող էր առաջացնել գնացքի խորտակում, նավավթար կամ տրանսպորտի և կապի նորմալ աշխատանքի խանգարում`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111)