Հոդված 87. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 87. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Գույքի բացահայտ հափշտակումը (կողոպուտ)`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ առանց տուգանքի:
Կողոպուտը, որ զուգորդվել է տուժողի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ կամ կատարվել է շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:
Կողոպուտը, որ կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:
Կողոպուտը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի, 1980 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1980 թ., N 20, հոդվ. 215, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)