Հոդված 88. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 88. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ (ավազակություն)`
պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով:
Ավազակությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով, կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ առանձնապես խոշոր չափերով, կամ զուգորդվել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կամ կատարվել է նախկինում ավազակություն կամ բանդիտիզմ կատարած անձի կողմից, կամ հրազենի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1985 թ. օգոստոսի 28-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 16, հոդվ. 216, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)