Գլուխ 2 · ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 9. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 9. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ
Հանցագործությունը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարող անձը նախատեսել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք, կամ չի նախատեսել այդպիսի հետևանքներ առաջացնելու հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: