Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 90. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ, ՎԱՏՆԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 90. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ, ՎԱՏՆԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

Անձին վստահված կամ նրա կառավարմանը հանձնված գույքի յուրացումը կամ վատնումը, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված հափշտակությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց զրկման:

Նույն արարքը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով կամ առանց տուգանքի` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց զրկման:

Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև ութ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով:

Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 25.10.93 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։