Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 92. ԳՈՒՅՔԻ ՄԱՆՐ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 92. ԳՈՒՅՔԻ ՄԱՆՐ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

Գույքի մանր հափշտակումը` յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կամ գույքի մանր հափշտակումը գողության միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է նախկինում հափշտակության համար դատապարտված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1978 թ. ապրիլի 28-ի, 1981 թ. հոկտեմբերի 28-ի և 1983 թ. փետրվարի 23-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1978 թ., N 8, հոդվ. 91, 1981 թ., N 20, հոդվ. 213, 1983 թ., N 4, հոդվ. 46, 25.07.88, 11.05.92, 09.06.97, 19.06.98 թիվ ՀՕ-231 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։