Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 94. ՇՈՐԹՈՒՄ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 94. ՇՈՐԹՈՒՄ

Անձի կամ նրա մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու, նրա կամ նրա մերձավորների մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու, գույքը վնասելու կամ ոչնչացնելու սպառնալիքով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջը (շորթում)`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև չորս տարի ժամանակով:

Շորթումը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ սպանության կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքով կամ խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)) գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջով`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև յոթ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

Շորթումը, որը կատարվել առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 10.03.90, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։