Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 97. ԳՈՒՅՔՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 97. ԳՈՒՅՔՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ

Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև անզգուշությամբ անտառային զանգվածներն ու խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հասնող ցանքերը ոչնչացնելը կամ վնասելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։