Հոդված 98. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ-ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ
Հոդված 98. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ-ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ
Իր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելն այն անձի կողմից, որին հանձնարարված է պետական կամ հանրային գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնասում, փչացում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)