Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Օրենսգիրքընդունվել է 3 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-11-22-ից մինչև 1998-08-06։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է գույքային հարաբերությունները և դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները` կոմունիզմի նյութատեխնիկական բազա ստեղծելու և քաղաքացիների նյութական ու հոգևոր պահանջմունքներն ավելի ու ավելի լրիվ բավարարելու նպատակով: Օրենքով նախատեսված դեպքերում սույն օրենսգիրքը կարգավորում է նաև այլ անձնական ոչ գույքային հարաբերություններ:

Խորհրդային հասարակարգում գույքային հարաբերությունների հիմքն են տնտեսության սոցիալիստական սիստեմը և արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքը որոշվում և ուղղություն է ստանում տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլաններով:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։