Հոդված 109. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՏԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 109. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՏԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե քաղաքացու կամ համատեղ ապրող ամուսինների ու նրանց անչափահաս երեխաների` օրենքով թույլատրվող հիմքերով բնակելի տան կամ տան մի մասի նկատմամբ անձնական սեփականության իրավունք ծագի, երբ նրանք միաժամանակ բնակարան ունեն բնակարանաշինարարական կոոպերատիվ տանը, ապա սեփականատերն իրավունք ունի իր ընտրությամբ իրեն թողնելու տունը (տան մի մասը) կամ բնակարանը` բնակարանաշինարարական կոոպերատիվ տանը: Վերջին դեպքում սեփականատերը պետք է օտարի իր տունը (տան մի մասը) տան (տան մի մասի) սեփականության իրավունքը ձեռք բերելու կամ բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակարանում բնակեցման օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում: Այս պահանջը չկատարվելու դեպքում տունը (տան մի մասը) ենթակա է հարկադիր օտարման սույն օրենսգրքի 108 հոդվածի կանոններով: