ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 558. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 558. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակը, իսկ այն վայրերում, ուր չկա նոտարական գրասենյակ` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն, միջոցներ է ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության համար, երբ նա անհրաժեշտ է պետության, ժառանգների, հրիտակառուների կամ պարտատերերի շահերի համար:
Ժառանգական գույքի պահպանությունը շարունակվում է մինչև բոլոր ժառանգների կողմից ժառանգության ընդունումը, իսկ եթե այն չի ընդունվել` մինչև ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը: