Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 424. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿՈՄԻՏԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 424. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿՈՄԻՏԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ

Եթե մինչև կոմիսիոների կողմից երրորդ անձանց հետ համապատասխան գործարքներ կնքելը կոմիտենտը ամբողջապես կամ մասամբ վերացնի կոմիսիոների տված հանձնարարությունը, ապա նա պարտավոր է կոմիսիոներին կոմիսիոն վարձատրություն վճարել մինչև հանձնարարության վերացումը նրա կնքած գործարքների համար, ինչպես նաև հատուցել մինչև հանձնարարության վերացումը կոմիսիոների կատարած ծախսերը:

Քաղաքացին իրավունք ունի ուզած ժամանակ ետ պահանջելու վաճառման համար կոմիսիոն խանութին հանձնած և դեռ չվաճառված իրը, հատուցելով իրի պահպանման ծախսերն ըստ սահմանված դրույքների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։