Հոդված 265. ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ
Հոդված 265. ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ
Մատակարարվող արտադրանքի որակը պետք է համապատասխանի ստանդարտներին, տեխնիկական պայմաններին կամ նմուշներին: Պայմանագրում կարող է նախատեսված լինել, ստանդարտների, հաստատված տեխնիկական պայմանների կամ նմուշների համեմատությամբ ավելի բարձրորակ արտադրանքի մատակարարում:
Ստանդարտների, հաստատված տեխնիկական պայմանների կամ նմուշների պահանջածից ավելի ցածրորակ արտադրանքի մատակարարման դեպքում գնորդը պարտավոր է հրաժարվել արտադրանքն ընդունելուց և գինը վճարելուց, իսկ եթե գնորդն արդեն վճարել է արտադրանքի գինը, ապա նրա մուծած գումարը ենթակա է վերադարձման:
Սակայն եթե մատակարարված արտադրանքի թերությունները կարող են վերացվել առանց մատակարարին վերադարձնելու այդ արտադրանքը, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու մատակարարից վերացնել թերությունները արտադրանքը գտնվելու վայրում կամ վերացնելու դրանք իր միջոցներով, բայց մատակարարի հաշվին:
Եթե մատակարարված արտադրանքը համապատասխանում է ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին, բայց պայմանավորվածից ավելի ցածր տեսակի է, ապա գնորդն իրավունք ունի արտադրանքն ընդունելու արտադրանքի համապատասխան տեսակի համար սահմանված գնով կամ հրաժարվելու արտադրանքն ընդունելուց և գինը վճարելուց:
(28.07.82 խմբագրությամբ)