Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 384. ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ՈՒՂևՈՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 384. ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ՈՒՂևՈՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Ուղևորն իրավունք ունի հրաժարվելու միջքաղաքային ավտոմոբիլային հաղորդակցությամբ փոխադրման պայմանագրից և, մինչև ավտոբուսի (մարշրուտային տաքսիի) մեկնումը վերադարձնել տոմսը, ետ ստանալու տոմսի համար վճարված փողը`

1) եթե ավելի քան մեկ ժամով ուշացել է ավտոբուսի (տաքսիի) մեկնումը

2) եթե ավտոբուսում (տաքսիում) ուղևորին ավելի ցածր կարգի տեղ են տվել, քան այն, որի համար նրան տոմս է վաճառված.

3) մյուս այն դեպքերում, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ:

Եթե ուղևորությունը դադարել է հիվանդության կամ դժբախտ դեպքի հետևանքով, ապա ուղևորին վերադարձվում է փոխադրավարձը` փոխադրման մնացած տարածության համեմատ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։