Հոդված 529. ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ և ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԸ
Հոդված 529. ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ և ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԸ
Գյուտի, արդյունաբերական նմուշի հեղինակության (համահեղինակության) վերաբերյալ վեճերը լուծվում են դատարանով: Դատարանով են լուծվում նաև ռացիոնալիզատորական առաջարկության առաջնության վերաբերյալ վեճերը, եթե դրանք չեն լուծվել այն կազմակերպությունում, որտեղ առաջարկությունն արմատավորվել է:
Գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների և արդյունաբերական նմուշների համար վարձատրության չափի, հաշվարկման կարգի ու վճարման ժամկետների հարցերի առթիվ ծագող վեճերը համապատասխանաբար լուծվում են հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությամբ և արդյունաբերական նմուշների վերաբերյալ կանոնադրությամբ նախատեսված կարգով, ընդ որում ընդունված որոշումը սխալ համարող հեղինակը կարող է դիմել դատարան:
(28.07.82 խմբագրությամբ)