ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 208. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 208. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորության դադարումով:
Երաշխավորությունը դադարում է նաև, եթե պարտատերը պարտավորության ժամկետը լրանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հայց չհարուցի երաշխավորի դեմ: Եթե պարտավորության կատարման ժամկետը չի նշված կամ որոշված է ցպահանջի պահով, ապա այլ համաձայնության բացակայության դեպքում երաշխավորի պատասխանատվությունը դադարում է երաշխավորության պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի անցնելուց հետո: