ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 15 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 160. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 160. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ըստ պարտավորության մի անձ (պարտապանը) պարտավոր է մի ուրիշ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` գույք հանձնել, աշխատանք կատարել, փող վճարել և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունից, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու, որ նա կատարի իր պարտականությունը:
Պարտավորությունները ծագում են պայմանագրից կամ սույն օրենսգրքի 4 հոդվածում նշված այլ հիմքերից: