Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 25 · ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Հոդված 268. ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 268. ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Արտադրանքը պետք է մատակարարվի կոմպլեկտավորված, ստանդարտների, տեխնիկական պայմանների կամ գնացուցակների պահանջներին համապատասխան: Պայմանագրում արտադրանքի մատակարարումը կարող է նախատեսվել կոմպլեկտից բացի լրացուցիչ առարկաներով (մասերով) կամ էլ` առանց այդ առանձին առարկաների (մասերի), որպիսիք մտնում են կոմպլեկտի մեջ, բայց հարկավոր չեն գնորդին: Եթե կոմպլեկտայնությունը չի որոշված ստանդարտով, հաստատված տեխնիկական պայմաններով կամ գնացուցակով, ապա անհրաժեշտ դեպքերում այն կարող է որոշվել պայմանագրով:

Անկոմպլեկտ արտադրանքի մատակարարման դեպքում գնորդը պարտավոր է պահանջել լրացնելու արտադրանքի կոմպլեկտը կամ անկոմպլեկտ արտադրանքը փոխարինելու կոմպլեկտավորված արտադրանքով և հրաժարվել նրա գինը վճարելուց, մինչև արտադրանքի կոմպլեկտը լրացնելը կամ այն փոխարինելը, իսկ եթե արտադրանքի գինն արդեն վճարված է` ետ պահանջել դրա համար վճարված գումարները:

Եթե մատակարարողը կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում չկոմպլեկտավորի արտադրանքը, գնորդն իրավունք ունի հրաժարվելու արտադրանքից:

(02.07.69, 28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։