ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 11 · ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 110. ԻՆՔՆԱԿԱՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 110. ԻՆՔՆԱԿԱՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Այն քաղաքացին, որը տունը կամ նրա մի մասը (կցաշենքը) կառուցել է առանց սահմանված թույլտվության, կամ առանց պատշաճ կերպով հաստատված նախագծի, կամ հիմնական շինարարական նորմաների ու կանոնների կոպիտ խախտումով, իրավունք չունի տնօրինելու (վաճառելու, նվիրելու, վարձով տալու և այլն) այդ տունը կամ կցաշենքը:
Այդպիսի տունը կամ նրա կցաշենքը դատարանի վճռով կարող է անհատույց վերցվել և հանձնվել պատգամավորների տեղական խորհրդի ֆոնդին կամ պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քանդվել կամ ինքնակամ շինարարությունն իրականացնող քաղաքացու կողմից, կամ նրա հաշվին:
Այս հոդվածի երկրորդ մասին համապատասխան տունը վերցվելիս կիրառվում են սույն օրենսգրքի 112 հոդվածի երրորդ մասի կանոնները: